Շոումեն Պավել Վոլյան հոսպիտալացվել է համերգից հետո
ՌԴ Իրկուտսկ քաղաքում դերասան, շոումեն, երգիչ, հաղորդավար, ռուսական «Comedy Club» հումորային նախագծի մասնակից Պավել Վոլյան ելույթից հետո հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ դերասանը վատ է զգացել անմիջապես համերգից հետո: Նա հոսպիտալացվել է համերգասրահից:
Ավելի ուշ պարզվել է, որ պատճառը կույրաղիքն է:
Շոումենը իր Instagram-ում գրառում է կատարել, որում շնորհակալություն է հայտնել Իրկուտսկի հանդիսատեսին: