2499 դիտում
15:28 05-10-2018
Քրեակատարողական ծառայության պետի շնորհավորական ուղերձը ուսուցիչների տոնի կապակցությամբ
Սիրելի՛ ուսուցիչներ, ես անկեղծորեն հայտնում եմ իմ շնորհակալությունը ձեզ: Ոչ բոլորը կարող են դառնալ ուսուցիչներ. այս մասնագիտությունը պայմանավորված չէ միայն հարուստ գիտելիքներով, բարձրագույն կրթությամբ: Այն պահանջում է հատկապես սեր, նվիրվածություն, մարդկային հոգեբանության խորը ճանաչողություն, ծնողական համբերատարություն և հանդուրժողականություն յուրաքանչյուրի հանդեպ:
Սա մի ամբողջ կյանք է, փորձություն, որը միայն ընտրյալները կարող են հաղթահարել: Դուք ցանկացածիս համար եղել եք և կաք այն բացառիկ անհատները, որոնք մեզ են փոխանցել գիտելիքի և զարգացման հանդեպ մեծ սերը, մարդկային արժեհամակարգի այն փոքրիկ մասնիկները, որոնցով ձևավորվում է դպրոցի շեմն անցած անհատի հոգեկերտվածքը:
Շնորհավորում եմ ձեր տոնը, գիտության սիրելի՛ առաջնորդներ, եղեք առողջ և շարունակեք ձեր հայրենանվեր, ազգանպաստ գործունեությունը՝ երկրին նվիրելով այնպիսի զավակներ, որոնցով հպարտանալու ենք և՛ հայրենիքում, և՛ հայրենիքի սահմաններից դուրս:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
1470 դիտում
13:49 08-03-2019
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի շնորհավորական ուղերձը կանանց միջազգային տոնի կապակցությամբ
1961 դիտում
14:49 28-05-2019
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի կապակցությամբ
4606 դիտում
19:51 19-10-2019
Քրեակատարողական ծառայության պետի շնորհավորական ուղերձը ծառայության 100-ամյակի կապակցությամբ
Այս բաժնից
490 դիտում
10:21 19-10-2024
Ալեն Սիմոնյանը Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահի հետ հանդիպմանը անդրադարձել է ռազմագերիների խնդրին
691 դիտում
10:05 19-10-2024
Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում
733 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար