2012 դիտում
14:49 28-05-2019
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի կապակցությամբ
Սիրելի՛ հայ ժողովուրդ,
Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ։
Մայիսը մեր ազգի համար հաղթանակների, հերոսամարտերի փառավոր ամիս է և Հայոց պատմության համար տարբեր դարաշրջաններում եղել է ճակատագրական։ Դեռևս հինգերորդ դարում այս ամիսը Հայոց պատմության էջերում անմահացավ Ավարայրի ճակատամարտով։ Գրեթե հարյուր տարի առաջ Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի մայիսյան ճակատամարտերում տարած դժվարին հաղթանակով մեր ժողովուրդը նվաճեց ապրելու և հարատևելու իր արժանի իրավունքը, որն ամրապնդվեց Արցախյան հերոսամարտի հաղթանակով։ Մայիսը հերթական անգամ իր պատմական հաղթուղին գծեց մեկ տարի առաջ՝ ոչ միայն հայոց, այլև համաշխարհային պատմության գրամատյանում փաստելով առանց արյան հեղափոխության իրողությունը։
Եվ այսօր՝ մայիսի 28-ին, հավերժացած և հաղթական ևս մեկ մայիսյան օր, լրանում է Առաջին Հանրապետության հերթական տարեդարձը։ Այս օրը խորհրդանշում է հայոց պետականության վերածնունդըև հիշատակում այն կարևորագույն փաստը, որհարյուրամյակներ շարունակ պետականություն չունեցող ժողովուրդն իր միասնականության և ամրակուռ ուժի շնորհիվ կարողացավ հասնել այդքան բաղձալի և սպասված անկախության։
Կրկին շնորհավորում եմ Առաջին Հանրապետությանօրը։ Ցանկությունս է տեսնել աշխարհասփյուռ հայությանը անքակտելի միասնականության մեջ՝ հանուն ազգային մեր իղձերի, հանուն մեր ժողովրդի սպասելիք նվաճումների ու հաղթանակների։
[b]Քրեակատարողական ծառայություն
[/b]
Նմանատիպ նյութեր
2661 դիտում
15:28 05-10-2018
Քրեակատարողական ծառայության պետի շնորհավորական ուղերձը ուսուցիչների տոնի կապակցությամբ
1545 դիտում
13:49 08-03-2019
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի շնորհավորական ուղերձը կանանց միջազգային տոնի կապակցությամբ
4666 դիտում
19:51 19-10-2019
Քրեակատարողական ծառայության պետի շնորհավորական ուղերձը ծառայության 100-ամյակի կապակցությամբ
Այս բաժնից
928 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
850 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
913 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին