1545 դիտում
13:49 08-03-2019
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի շնորհավորական ուղերձը կանանց միջազգային տոնի կապակցությամբ
Լինել կին, մայր, քույր, դուստր պարզապես նշանակում է տարածել բարություն, սեր, ներդաշնակություն ու խաղաղություն: Սիրելի՛ կանայք, ձեր անխռով ժպիտը փաստում և ամրագրում է, որ անկախ դժվարություններից, անկախ բոլոր հասարակական և անհատական միջադեպերի բուռն ու խառնակ ընթացքից, գոյություն ունի մի մշտակայուն ուժ, որն ապահովում է մեր հոգու անդորրը, ձեր ժպիտը սրընթաց կյանքի այն կարևոր դադարն է, առանց որի կհապաղի ցանկացած ձեռքբերում:
Սիրելի կանա՛յք, շնորհավորում եմ ձեզ միջազգային այս գեղեցիկ ու գարնանային տոնի կապակցությամբ, մաղթում եմ շարունակական վերելքներ, անձնական երջանկություն, թող գարնան այս ծաղկուն սկիզբը ուղեկից լինի ձեզ ողջ կյանքում: Պահպանեք ձեզ և պահպանեք այն արժեքները, որոնք կրում եք՝ չմոռանալով ու չանտեսելով հատկապես ազգայինը. չէ որ հենց դուք եք մեր ազգային արժեքների նվիրյալները, կրողներն ու փոխանցողները:
[b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյան
[/b]
Նմանատիպ նյութեր
2658 դիտում
15:28 05-10-2018
Քրեակատարողական ծառայության պետի շնորհավորական ուղերձը ուսուցիչների տոնի կապակցությամբ
2006 դիտում
14:49 28-05-2019
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի կապակցությամբ
4666 դիտում
19:51 19-10-2019
Քրեակատարողական ծառայության պետի շնորհավորական ուղերձը ծառայության 100-ամյակի կապակցությամբ
Այս բաժնից
940 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»