5581 դիտում
10:32 07-10-2018
Մեր համատեղ ջանքերը կշարունակեն ամրապնդել դաշնակցային փոխգործակցությունը. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին` ծննդյան օրվա առթիվ:
Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.
«Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական նշանակալի ներդրումը Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում, որոնք հիմնված են մեր երկրների ժողովուրդների բազմադարյա ամուր եղբայրական կապերի եւ փոխադարձ աջակցության վրա:
Ականատեսը լինելով միջպետական փոխգործակցության բոլոր ոլորտներում՝ ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ ինտեգրացիոն եւ միջազգային միավորումների շրջանակում մեր երկրների միջեւ հարաբերությունների հետագա խորացմանը, համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերը կշարունակեն ամրապնդել դաշնակցային փոխգործակցությունը՝ ի շահ Հայաստանի եւ Ռուսաստանի:
Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարօրություն եւ նորանոր հաջողություններ Ձեր գործունեության մեջ՝ ի շահ եղբայրական Ռուսաստանի»:
Նմանատիպ նյութեր
2682 դիտում
09:48 07-10-2019
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ
1354 դիտում
16:49 07-10-2015
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ
2497 դիտում
12:37 07-10-2016
Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ
Այս բաժնից
502 դիտում
20:45 18-10-2024
Մխիթար Հայրապետյանը հյուընկալվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում
931 դիտում
20:31 18-10-2024
Երևանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ և նոր քաղաքապետ. Գևորգ Ստեփանյան
724 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը