211652_close_icon
views-count3677 դիտում article-date 09:53 13-10-2018

Կանադայի վարչապետը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Կանադայի վարչապետին ուղեկցում էին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը և ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը Կանադայի վարչապետին ներկայացրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ստեղծման պատմությունը։ Ջասթին Թրյուդոն նաև շրջայց կատարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում: Այնուհետև Կանադայի վարչապետը Ծիծեռնակաբերդի ծառուղում խորհրդանշական եղևնի տնկեց: Կանադայի Սենատը 2002թ. հունիսի 13-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշում է ընդունել:

Նմանատիպ նյութեր