2832 դիտում
12:36 13-10-2018
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը մասնակցել է Սոչիում անցկացվա միջազգային գիտաժողովին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրենի հրավերով աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում է:
Պատվիրակությունը մասնակցել է ս/թ հոկտեմբերի 10-13-ն անցկացվող «Պետական և մասնավոր հարկադիր կատարման համակարգեր. համեմատական վերլուծություն և լավագույն փորձ» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին:
Միջոցառմանը մասնակից էին պատվիրակություններ շուրջ 40 երկրներից, այդ թվում՝ Դատական կատարողների միջազգային միությունից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ֆինլանդիայից, Էստոնիայից, Բելառուսից, Չեխիայից, Ռումինիայից, Սերբիայից, Թաիլանդից, Չինաստանից, Աֆրիկա, Ամերիկա մայրցամաքներից և այլն: Այս տարվա միջազգային գիտաժողովը լայն հարթակ է՝ ամբողջ աշխարհում հարկադիր կատարման համակարգերին առնչվող տարատեսակ խնդիրների վերհանման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային հարցերի քննարկման և աշխատանքային հանդիպումների կազմակերպման համար:
Հոկտեմբերի 12-ին Հակոբ Հակոբյանը հանդես է եկել ելույթով, որում ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում գործող հարկադիր կատարման համակարգի մոդելը, Ծառայության ձեռքբերումները 20 տարիների ընթացքում, անդրադարձել է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների շարունակական ներդրման առավելություններին և հարկադիր կատարմանն առնչվող օրենսդրական դաշտի կատարելագործմանը: Գործընկեր երկրների պատվիրակություններն, իրենց հերթին, շնորհավորել են կառույցի ղեկավարին՝ Ծառայության հիմնադրման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Աշխատանքային այցի ընթացքում Ծառայության ղեկավարը առանձնազրույցներ է ունեցել նաև Դատական կատարողների միջազգային միության նախագահ Մարկ Շմիցի, ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն – ՌԴ գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովի հետ: Կողմերը քննարկել են փոխգործակցության խորացման ու փորձի փոխանակման ընդլայնման հեռանկարները, որոնց շուրջ ձեռք են բերվել առարկայական պայմանավորվածություններ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2047 դիտում
13:24 15-11-2018
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը մասնակցել է Մինսկում ընթացող միջազգային գիտաժողովին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1569 դիտում
14:04 26-11-2021
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը մասնակցել է Դատական կատարողների միջազգային միության համաժողովին և լիագումար նիստին
1293 դիտում
14:42 01-12-2018
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը Փարիզում մասնակցել է Միջազզգային միության նիստի աշխատանքներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
802 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով
1150 դիտում
18:43 26-12-2024
Գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
826 դիտում
18:29 26-12-2024
ՆԳ նախարարը մասնակցել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների Ամանորի միջոցառմանը