211652_close_icon
views-count2050 դիտում article-date 13:24 15-11-2018

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը մասնակցել է Մինսկում ընթացող միջազգային գիտաժողովին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման գլխավոր վարչության պետ – Բելառուսի գլխավոր դատական կատարող Դմիտրի Կովալենկոյի հրավերով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը ս/թ նոյեմբերի 13-15-ը մասնակցել է Մինսկում ընթացող «Հարկադիր կատարման համակարգի զարգացումը» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին: Միջոցառումը նվիրված է Բելառուսում հարկադիր կատարման մարմինների համակարգի կազմավորման 5-ամյա հոբելյանին: Գիտաժողովի ընթացքում քննարկվել են տարբեր երկրներում հարկադիր կատարման համակարգերի կատարելագործման ոլորտում գրանցված ձեռքբերումներն ու դրանց հետագա զարգացման հեռանկարները: Գիտաժողովին մասնակցել են Դատական կատարողների միջազգային միության, Ռուսաստանի, Լիտվայի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Չեխիայի, Սերբիայի, Վրաստանի, Մոլդովայի և այլ երկրների հարկադիր կատարման ծառայությունների պատվիրակությունները: Նոյեմբերի 14-ին Հակոբ Հակոբյանը հանդես է եկել ելույթով, որում ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում գործող հարկադիր կատարման համակարգի ընդհանուր զարգացման ուղղությունները, հարկադիր կատարմանն առնչվող օրենսդրական դաշտի կատարելագործումը, անդրադարձել է նաև ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների շարունակական ներդրման առավելություններին: Աշխատանքային այցի ընթացքում տեղի է ունեցել նաև ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանի հանդիպումը Բելառուսի գլխավոր դատական կատարող Դմիտրի Կովալենկոյի հետ, որի ընթացքում կողմերը ևս մեկ անգամ հաստատել են իրավական ոլորտում արդյունավետ համագործակցությունն ամրապնդելու նպատակահարմարությունը՝ փոխադարձ համաձայնության և գործընկերային հարաբերություններն էլ ավելի ընդլայնելու համատեքստում: Հայաստանյան պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Դատական կատարողների միջազգային միության նախագահի, Վրաստանի հարկադիր կատարման ազգային բյուրոյի և Լիտվայի հարկադիր կատարողների պալատի պատվիրակությունների հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր