211652_close_icon
views-count2466 դիտում article-date 11:12 14-10-2018

Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Թուրքիայից վերադարձած քահանա Բրանսոնին

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է 2016-ից ի վեր Թուրքիայում կալանքի տակ մնացած ու ուրբաթ ազատ արձակված և ԱՄՆ վերադարձած ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին: Հայտնի է, հանդիպումը տեղի է ունեցել Սպիտակ տանը: Թրամփը Բրանսոնի ազատ արձակումը համարել է կարևոր քայլ թուրք-ամերիկյան հարաբերությունների կարգավորման ճանապարհին, ինչի մասին նա մեկնաբանություն է թղել Twitter-ում. «Հիանալի օր: Հոգևորական Էնդրյու Բրանսոնը, ով կարող էր դատապարտվել Թուրքիայում 35 տարվա ազատազրկման, վերադարձավ իր ընտանիք:»

Նմանատիպ նյութեր