14324 դիտում
18:14 15-10-2018
Արարատի մարզում 57-ամյա վարորդը Mitsubishi Pajero io-ով բախվել է բետոնե պատնեշին և հայտնվել դաշտում. նրան տեղափոխել են հիվանդանոց. ժամանել է ՃՈ վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ, 57-ամյա ժիրայր Գրիգորյանը իր վարած Mitsubishi Pajero io մակնիշի 32 ՍԼ 594 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապահի 41-րդ կմ հատվածում Ոսկետափ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոռուց, բախվել ճամփեզրի բետոնե պատնեշին և հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ժ. Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ավտոմեքենան դաշտից դուրս բերելու համար օգտագործվեց վաշտի հրամանատար Վ. Էվինյանի ծառայողական ավտոմեքենան, քանի որ քարշակը չկարողացավ այն դուրս բերել:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+