2573 դիտում
09:23 18-10-2018
Ինչ սպասումներ ունեն Ռուսաստանն ու Եվրամիությունը հայաստանյան զարգացումներից. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Մոսկվայի տեսանկյունից, հաշվի առնելով այն խնդիրները, որոնք կան հայ-ռուսական հարաբերություններում, ցանկալի կլիներ այն ընդդիմության էական ներկայացվածություն խորհրդարանում, որի հետ Մոսկվան նախկինում աշխատել է, որպեսզի իշխանությունը չունենար այնպիսի մեծամասնություն, որը, շատերը մտածում են, թե կունենա: Բայց Մոսկվան հանգիստ է այս հարցերում, քանի որ նկատում է, որ իրադարձությունները դեռ զարգանում են»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Մոսկվայի սպասելիքներին:
Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնն ասել է, որ ԵՄ-ն սովորաբար առողջ քաղաքական համակարգի և գործընթացների կողմնակից է, որտեղ կա իշխանություն, ընդդիմություն, արտախորհրդարանական ազդեցիկ ակտիվ ուժեր, քաղաքացիական հասարակություն: «Բայց սրանք նաև արտասովոր քաղաքական զարգացումներ են, ԵՄ-ին մնում է հետևել և տեսնել, թե ինչ է տեղի ունենալու»,- ասել է նա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2855 դիտում
21:38 12-06-2018
Հայաստանի անվտանգության ապահովումը վեր է ներքաղաքական զարգացումներից. Արմեն Աշոտյանը՝ Թադեուժ Վոժնիակին
Այս բաժնից
2458 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
934 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1246 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»