Հայկ Մարությանն առայժմ չի շտապում ազատվել Տարոն Մարգարյանի հնագույն կադրերից․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը մտադիր է իր կողքին պահել Երևանի քաղաքապետարանի «պատմական նմուշ» Կամո Արեյանին:
Ասել է թե` Մարությանն առայժմ չի շտապում ազատվել Տարոն Մարգարյանի հնագույն կադրերից: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` նորընտիր քաղաքապետը որոշել է Արեյանին պահել որպես ինֆորմացիայի աղբյուր: Քանի որ փոխքաղաքապետը երկար տարիներ աշխատել է քաղաքապետարանում, հետևաբար տեղյակ է ամեն մանրուքից:
Այս հարցի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցեցին, որ այս պահին պաշտոնական նման տեղեկություն չկա»:
[b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում:[/b]