211652_close_icon
views-count87864 դիտում article-date 10:37 23-10-2018

Մահվան ելքով վրաերթ Լոռու մարզում. Վանաձորում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 00։25-ի սահմաններում Վանաձորի շտապօգնության կենտրոնից Ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձոր քաղաքի 3-րդ մասից դեպի «Կոնգո» գնացող ավտոճանապարհ, որտեղ մահացած քաղաքացի է հայտնաբերվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրաgրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը, Ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտե Լոռու մարզային քննչական վարչության քննիչները։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Շիրակի խճուղու սկզբնամասում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված միջին տարիքի տղամարդու, ով տեղում մահացել է։ Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օրի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի և վրաերթր կատարողի ինքնությունն ու վերջինի ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր