1837 դիտում
12:37 23-10-2018
Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը ՍԴ-ում խորը վերափոխումների անհրաժեշտություն է տեսնում
ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը ՍԴ-ում խորը վերափոխումների անհրաժեշտություն է տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում իր թեկնածության քննարկման ժամանակ:
ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ՀՀ նախագահը ՍԴ-ի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:
«Կարևոր եմ համարում Սահմանադրական դատարանի դերը հանրության և պետական մարմինների ընկալման մեջ: ՍԴ-ն կոչված է լինել պետության խիղճը, քանի որ իր առաջնային առաքելությունը մարդու անհատական, հիմնարար իրավունքների պաշտպանությունն է: Ինքս իրավունքի ոլորտով զբաղվում եմ դեռ ուսանող տարիներից, և, կարծում եմ, իմ մասնագիտական գիտելիքները և փորձառությունը համապատասխանում են դատավորի մասնագիտական չափանիշներին»,-ասաց Գրիգորյանը:
ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց՝ անցյալ տասը տարիների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքներն ի՞նչ մակարդակի վրա է եղել, և ՍԴ-ն ի վիճակի՞ է երկրում կայունության ապահովման համար իրավիճակ փոխել:
«ՍԴ-ն ի կարող է իրավիճակ փոխել, սակայն ունի գործադիրի և օրենսդիրի աջակցության կարիքը: Իմ կարծիքով՝ ՍԴ-ում խորը վերափոխումների անհրաժեշտություն կա»,-ասաց Գրիգորյանը:
Նա նշեց՝ հավատում է, որ այդ փոփոխություններն իրավիճակ կփոխեն ոչ միայն պետական մարմինների փոխհարաբերությունների, այլ նաև մարդու իրավունքների պաշտպանության հարցում:
Նմանատիպ նյութեր
2072 դիտում
19:46 21-03-2019
Հանրապետության նախագահն առաջադրել է Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածու
1545 դիտում
14:20 15-05-2019
Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածու է առաջադրել
2578 դիտում
13:20 23-07-2020
Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է առաջադրել
Այս բաժնից
910 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
928 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»