Պուտինը Թրամփի հետ կհանդիպի նոյեմբերի 11-ին Փարիզում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Փարիզ կատարելիք այցի շրջանակներում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
RBC-ի տեղեկություններով՝ այս մասին հայտնել է ՌԴ ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը:
«Խորհրդակցությունների ընթացքում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Փարիզում Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում երկու նախագահի շփման մասին, և այդ պայմանավորվածությունը մեր նախագահը հաստատել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնի հետ զրույցի ընթացքում»,- ասել է Ուշակովը:
Նախագահները Փարիզում երկկողմ հանդիպում կանցկացնեն, որը նախատեսված է նոյեմբերի 11-ին: