211652_close_icon
views-count7707 դիտում article-date 14:41 25-10-2018

Կառավարությունը մերժեց Գարեգին Բ-ին թիկնազոր տրամադրելու նախագիծը. armtimes.com

ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին որոշման նախագիծը եւ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց նախագծին, հայտնում է [url=http://armtimes.com/hy/article/147025?fbclid=IwAR0FB1X0y5u7oxaVnBngO5e52iBMIwPlBAAM014qNM1_M68ywBepP6z7d_I]armtimes.com[/url]-ը։ Նախագծի հեղինակը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանն է. նա առաջարկում է օրենքով երաշխավորել Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգության ապահովումը, ինչպես երաշխավորված է ԱԺ, վարչապետի, ՀՀ նախագահ անվտանգությունը: «Օրենքի նախագծի ընդունման դեպքում Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգության ապահովումը կերաշխավորվի օրենքով, ոչ թե վարչապետի հայեցողությամբ»,- ասաց նա եւ նշեց, որ կառավարությունն առաջարկում է օրենքի հոդվածները թողնել ամփոփոխ: Հարցին արձագանքեց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եւ նշեց, որ կարծում է, թե ընդհանուր առմամբ նման օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն չկա, որովհետեւ կառավարությունը ի վիճակի է Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգությունը ապահովել: «Պետք չէ, այսպես ասած, տպավորություն թողնել, որ Հայաստանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությանը ինչ-որ բան սպառնում է եւ եթե կա այդպիսի ընկալում, դա սխալ ընկալում է»,- ասաց նա եւ նշեց, որ իրավիճակները պետք չէ մեկնաբանել այլ կերպ, քան կան: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://armtimes.com/hy/article/147025?fbclid=IwAR0FB1X0y5u7oxaVnBngO5e52iBMIwPlBAAM014qNM1_M68ywBepP6z7d_I]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր