211652_close_icon
views-count12008 դիտում article-date 09:10 14-09-2018

«Սիգարոն»-ը ունի մեկ սեփականատեր, դա ընկերության հիմնադիր Ս. Պողոսյանն է, և նրան երբևէ թիկնազոր չի ուղեկցում. պարզաբանում

Երեկ ուշ երեկոյան բազմաթիվ ԶԼՄ-ներով տեղեկություն է տարածվել, ըստ որի «ոստիկանները բերման են ենթարկել «Սիգարոն»-ի սեփականատերերից մեկին ուղեկցող թիկնազորի երկու անդամներին»: Լուրը կարիք ունի որոշ ճշգրտում-պարզաբանումների. նախ՝ «Սիգարոն»-ը ունի մեկ սեփականատեր, դա ընկերության հիմնադիր Ս. Պողոսյանն է, երկրորդ՝ նրան երբևէ թիկնազոր չի ուղեկցում, քանի որ «Սիգարոն»-ի սեփականատիրոջը ուղեկցող «թիկնազոր» պարզապես գոյություն չունի, և երրորդ՝ իրավապահ մարմինները իրենց «ռեյդ-զինաթափում» օպերացիան իրականացրել են Ս. Պողոսյանի՝ Բագրեւանդ փողոցում գտնվող առանձնատան բակում, ընտանիքի անդամների, այդ թվում՝ մանկահասակ երեխայի ներկայությամբ, ինչը մեղմ ասած ամենահարմար վայրը չէ նման գործողությունների hամար: Բերման ենթարկված անձինք շատ կարճ ժամանակ անց ազատ են արձակվել, որը նրանց օրենքի և օրինականության հետ որևէ խնդիր չունենալու ցայտուն վկայությունն է: Ըմբռնումով մոտենալով երկրի բարձրագույն քաղաքական իշխանության կողմից օրինականության ամրապնդմանն ուղված քայլերին, այդուհանդերձ հորդորում ենք հայրենի իրավապահ մարմիններին նմանօրինակ գործողություններ իրականացնելիս տեղի և ժամի ընտրության հարցում լինել առավել ճկուն և քաղաքակիրթ՝ չվնասելու երկրի արտադրող-արտահանող խոշորագույն ընկերություններից մեկի սեփականատիրոջ և ինչու ոչ նաև Հայաստան պետության գործարար համբավը: [b]«ՍՊՍ Սիգարոն» ընկերության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր