2252 դիտում
23:31 27-10-2018
Ամփոփվել է «Կլիմաթոն Երևան» երկրորդ հաքաթոնը
Երևանի քաղաքապետարանում ամփոփվել է «Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամ»-ի հետ անկացված «Կլիմաթոն Երևան» երկրորդ հաքաթոնը:
Կլիմայական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրի շրջանակում շուրջ 40 ծրագրավորման և տվյալների վերլուծության հմուտ երիտասարդներ ու պատանիներ, ինժեներներ, երիտասարդ գիտնականներ և նորարարներ, նաև պարզապես կրեատիվ մտածողություն ունեցող մարդիկ թիմերի բաժանված 24 ժամվա ընթացքում մշակել են նորարարական լուծումներ՝ քաղաքի բնապահպանական և էներգետիկ կառավարումը բարելավելու նպատակով:
Մասնագիտական ժյուրիի անդամները ծանոթանալով բոլոր առաջարկներին՝ «Կլիմաթոն Երևան» բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված հաքաթոնի առաջին տեղի մրցանակը շնորհել են «Future in our hands» թիմին: Պատանիները հաքաթոնի շրջանակում ստեղծվել են աղբի վերամշակման խնդիրը լուծող բջջային հավելված՝ բաղկացած 5 բաժնից:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Արևոտ ապագա» թիմը՝ արևային շերտավարագույների գաղափարով, որոնք նաատեսված են ոչ միայն արևից պաշտպանվելու համար, այլև հնարավորություն են տալու արևային էներգիա ստանալ: Հաքաթոնի երրորդ պատվավոր մրցանակը տրվել է «SKVINST» թիմին՝ օդի աղտոտվածության աստիճանը յուրաքանչյուրին հասանելի դարձնող ծրագրով:
Թիմերին շնորհավորել և հաղթողներին մրցանակները հանձնել է «Երևան` խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
«Խելացի քաղաք գաղափարի մեջ, անշուշտ, ներառված են նաև կլիմայական խնդիրները, որոնք պահանջում են նորարարական մտքերով լուծումներ: Այս առումով կլիմաթոնը լավ հարթակ է նոր գաղափարներ ստեղծելու և դրանք կիրառելի դարձնելու առումով», - նշել է Հովիկ Մուսայելյանը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանն իր հերթին շնորհավորելով բոլոր մասնակիցներին՝ ընդգծել է, որ հաքաթոնի ընթացքում ներկայացված գաղափարները կարող են նաև ներդրումային հետաքրքիր առաջարկներ դառնալ:
«Կլիմաթոն Երևան» երկրորդ հաքաթոնի մասնակից բոլոր թիմերն արժանացել են մասնակցության հավաստագրերի և խրախուսական մրցանակների: Հիշեցնենք, որ կլիմայական մարտահրավերների մասին գլոբալ հաքաթոնն այս տարի միաժամանակ անցկացվել է աշխարհի 45 երկրի 104 քաղաքում:
Նմանատիպ նյութեր
1595 դիտում
16:11 25-10-2018
Մայրաքաղաքում կանցկացվի «Կլիմաթոն Երևան» երկրորդ հաքաթոնը
1899 դիտում
21:33 26-10-2018
Մեկնարկել է «Կլիմաթոն Երևան» երկրորդ հաքաթոնը
6037 դիտում
20:45 30-10-2017
Ամփոփվել են Երևանում առաջին անգամ անցկացվող «Կլիմաթոն Երևան» կլիմայական հաքաթոնի արդյունքները
Այս բաժնից
631 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
922 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
667 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով