13299 դիտում
10:03 29-10-2018
Ինդոնեզիայում մարդատար Boeing 737 օդանավ է կործանվել. այն ընկել է ծովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հոկտեմբերի 29-ին Lion Air ինդոնեզական ավիաընկերությանը պատկանող Boeing 737 MAX 8 ինքնաթիռը, որը Ջակարտայից թռչում էր դեպի Պանկալպինանգ, աղետի է նթարկվել։ Այդ մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ինդոնեզիայի փրկարարական ծառայություններին:
Ըստ Flightradar24 մոնիթորինգային ծառայության տեղեկատվության՝ օդանավը, որում եղել է 188 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 7 անդամ, ռադարների էկրաններից անհետացել է թռիչքից 13 րոպե անց:
Lion Air-ի ղեկավար Էդվարդ Սիրաիթը հրաժարվել է մեկնաբանել իրադրությունը. «Ներկայում մենք չենք կարող մեկնաբանություններ տալ: Մենք փորձում ենք հավաքել ամբողջ տեղեկատվությունն ու տվյալները»:
Dekik պորտալը, վկայակոչելով Որոնման ու փրկման ազգային գործակալության ղեկավար Մոհամադ Սայուգիի հայտարարությունը, հայտնել է, որ Ինդոնեզիայի իշխանությունները 3 նավ ու ուղղաթիռ են ուղարկել ինքնաթիռի աղետի գոտի: Փրկարարները գտել են օդանավի կործանման վայրը։
Նշվում է նաև, որ Կործանումից առաջ անձնակազմն օդանավակայան վերադառնալու մասին է խնդրել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5817 դիտում
13:10 10-03-2019
Եթովպիայում Boeing 737 օդանավ է կործանվել. կան զոհեր
41943 դիտում
09:24 08-01-2020
Իրանում կործանվել է ուկրաինական Boeing 737 օդանավը. կա 180 զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այս բաժնից
1138 դիտում
21:59 14-01-2025
Ստամբուլում մեկ օրում առնվազն 11 մարդ է մահացել ալկոհոլային կեղծ խմիչքից թունավորման պատճառով
1162 դիտում
21:22 14-01-2025
Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվում են ուժգին քամիների վերադարձին
1048 դիտում
19:50 14-01-2025
Ռուսաստանում ինտերնետի աշխատանքի խոշոր խափանում է տեղի ունեցել