5126 դիտում
15:11 29-10-2018
Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի 5 անդամներ հրաժարվել են մանդատներից
Երևանի քաղաքապետարանում այսօր՝ հոկտեմբերի 29-ին մեկնարկած ավագանու արտահերթ նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամներից մի քանիսը հրաժարվել են մանդատներից:
Մասնավորապես, Սրբուհի Ղազարյանը, Տրդատ Սարգսյանը, Նիկոլայ Բաղդասարյանը Վահագն Հովակիմյանը և Վիկտոր Մնացականյանը ներկայացրել են դիմումներ ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու մասին:
«Վաղաժամկետ լիազորությունները դադարեցրած ավագանու անդամների մանդատները փոխանցվել են «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված հերթական հաջորդ թեկնածուներին` Արմեն Գալաջյանին, Արփենիկ Մարությանին, Վահե Գևորգյանին, Գրիգոր Երիցյանին և Մարատ Թոխյանին»,-նշեց Հ. Մարությանը:
Հիշցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ [url=https://shamshyan.com/hy/article/2018/10/29/1108785/]նիստին [/url]մասնակցում է ավագանու 54 անդամ: Օրակարգում ընդգրկված 6 հարց:
Նմանատիպ նյութեր
2753 դիտում
12:25 19-03-2019
Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի 2 անդամներ մանդատները վայր են դրել
Այս բաժնից
1576 դիտում
15:12 23-01-2025
Դավիթ Բաբայանը խցում մենակ չէ. նրա հետ ևս 2 հայ կա
670 դիտում
14:56 23-01-2025
2 արջ վերադարձվել է վայրի բնություն (տեսանյութ)