3760 դիտում
22:28 03-11-2018
Պակիստանում Մուհամեդ մարգարեին «վիրավորելու» համար արդարացված Ասյա Բիբիի փաստաբանը փախել է երկրից
Պակիստանում Մուհամեդ մարգարեին «վիրավորելու» համար 2010թ. մահապատժի դատապարտված և օրերս արդարացված ու ազատ արձակված քրիստոնյա կնոջ՝ Ասիա Բիբիի փաստաբանը ստիպված է եղել լքել երկիրը, քանի որ վախենում էր սեփական կյանքի համար, հաղորդում է [url=https://www.bbc.com/news/world-asia-46082324]BBC[/url]-ն:
Փաստաբանն ընդգծել է, որ ստիպված է եղել մեկնել երկրից՝ հետագայում ևս Ասիա Բիբիի շահերը պաշտպանելու հնարավորություն ունենալու համար:
Հաղորդվում է նաև, որ Պակիստանի իշխանություններն արգելել են կնոջը լքել երկիրը, որպեսզի վերջ դնեն նրա ազատ արձակման հետևանքով սկսված բողոքի զանգվածային ակցիաներին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Պակիստանի գերագույն դատարանը չեղարկել է Մուհամեդ մարգարեին «վիրավորելու» համար 2010թ. մահապատժի դատապարտված քրիստոնյա կնոջ՝ Ասիա Բիբիի վճիռը: Դրանից հետո Պակիստանում զանգվածային ցույցեր են կազմակերպվում, որի մասնակցիները վրդովմունք են հայտնում դատարանի այդ վճռի դեմ, և պահանջում մահապատժի ենթարկել Ասյա Բիբիին: Իսլամիստները սպառնացել են սպանել դատավորներին։
Սպառնալիքների պատճառով Ասյա Բիբին շարունակում է մնալ բանտում։
Նմանատիպ նյութեր
1697 դիտում
13:29 14-03-2016
Եգիպտոսի արդարադատության նախարարը հեռացվել է պաշտոնից՝ «Մուհամեդ մարգարեին էլ բանտարկելու» պատրաստակամության համար
973 դիտում
11:20 19-01-2015
Ֆրանսիացիների 42%-ը դեմ է Մուհամեդ մարգարեին ծաղրելուն
1390 դիտում
17:43 04-09-2023
«Փախել ա, ինքը գիտի՝ ոնց ա փախել»․ Ավինյանը՝ Մարությանի մասին
Այս բաժնից
1060 դիտում
20:37 11-01-2025
Ռուսաստանը չի արձագանքել Ասադի խնդրանքներին․ Ասադի նախկին խոսնակը բացառիկ մանրամասներ է հայտնել
988 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել
829 դիտում
18:44 11-01-2025
Շոլցը պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու