Եգիպտոսի արդարադատության նախարարը հեռացվել է պաշտոնից՝ «Մուհամեդ մարգարեին էլ բանտարկելու» պատրաստակամության համար
Եգիպտոսի արդարադատության նախարար Ահմեդ Զինը պաշտոնից հեռացվել է այն բանից հետո, երբ տեղի հեռուստաալիքներից մեկին հարցազրույց տալու ժամանակ հայտարարելէ, թե Մուհամեդ մարգարեին էլ կբանտարկեր, եթե նա խախտեր օրենքը, հաղորդում է BBC-ն:
Արտահայտությունն անելուց հետո նախարարն անմիջապես ուղղել է խոսքը՝ ասելով. «Ներիր, ինձ Ալլահ»: Սակայն հաջորդն օրն ևեթ Եգիպտոսի վարչապետը նրան հեռացրել է պաշտոնից:
Այդուհանդերձ, երկրի արդարադատության համակարգի շատ ներկայացուցիչներ քննադատել է վարչապետի այդ որոշումը՝ ասելով, որ դա ընդամենը վերապահում է եղել ընդամենը: