3036 դիտում
22:42 05-11-2018
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կժամանի Հայաստան
ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլիմո Նյալետսոսի Վուլը (Clément Nyaletsossi Voule) նոյեմբերի 7-16-ը կայցելի Հայաստան՝ գնահատելու երկրում խաղաղ հավաքների անցկացման ազատության իրացման մակարդակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնական կայքը: Այցի արդյունքներով Վուլը 2019 թվականի հունիսին Մարդու իրավունքների 41-րդ նստաշրջանին կներկայացնի համապարփակ զեկույց:
«Հայաստանում խաղաղ, ժողովրդավար փոփոխությունների շրջան է, ինչը մեծ նշանակություն կարող է ունենալ մարդու բոլոր իրավունքների, մասնավորապես խաղաղ հավաքներ իրականացնելու իրավունքի պաշտպանության և ընդլայնման տեսակետից, ինչպես նաև կարող է նպաստել օրենքի գերակայության ամրապնդմանը՝ հանուն ժողովրդավարական նվաճումների ու տնտեսական զարգացման»,- նշել է փորձագետը: Նա ընդգծել է, որ այցը հնարավորություն կընձեռի շփումների միջոցով ուսումնասիրել Հայաստանում խաղաղ իրավունքի իրացման խնդիրները:
10-օրյա այցի ընթացքում Վուլը կլինի Գյումրիում, Վանաձորում, Վայքում և Երևանում, կհանդիպի կառավարության, դատական, օրենսդիր համակարգերի, դիվանագիտական կորպուսի, միջազգային կազմակերպությունների մեդիայի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ:
Նոյեմբերի 16-ին Կլիմո Նյալետսոսի Վուլը Երևանում հանդես կգա մամուլի ասուլիսով:
Նմանատիպ նյութեր
961 դիտում
19:12 25-04-2024
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
2016 դիտում
16:16 30-06-2021
ԵԽԽՎ հատուկ զեկուցողը Բաքվում հանդիպում կունենա հայ գերիների ազատ արձակման հարցով. «Իմ քայլը». News.am
1513 դիտում
14:37 18-05-2021
ԵԽԽՎ զեկուցողը մայիսի 19-22-ը կայցելի Հայաստան
Այս բաժնից
880 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
895 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»