1417 դիտում
15:46 07-11-2018
Մեկնարկում է հակամանրէային միջոցների նկատմամբ մանրէների կայունություն դեմ պայքարի շաբաթ
Նոյեմբերի 9-ին ՀՀ Առողջապահության նախարարությունը և Սննդամթերքի ավտանգության տեսչական մարմինը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով, որով կմեկնարկի հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության (հակամանրեային ռեզիստենտականության՝ ՀՄՌ) դեմ պայքարին նվիրված միջոցառումների շաբաթը:
Այս նախաձեռնությունը հիմնված է «Մեկ Առողջության» սկզբունքի վրա ու շատ կարևոր է նախ և առաջ հանրային առողջության տեսանկյունից: Հակամանրէային միջոցների նկատմամբ մանրէների կայունությունը արդի և գլոբալ խնդիր է ոչ միայն բժշկության, այլև անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության ոլորտներում: Ուստի շատ կարևոր է անասնաբուժությունում հակաբիոտիկների կիրառման կուլտուրայի ներդրումը և ավանդական բուժման մեթոդներից և դեղերից անցումը ժամանակակից մոտեցումներին՝ նկատի ունենալով, որ դրանց սխալ և չգիտակցված մոտեցմամբ կիրառումը հանգեցնում է հանրային առողջության ռիսկերի:
Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի ողջ տարածքում կանցկացվեն հանդիպումներ անասնաբույժների, ֆերմերների, գյուղացիների, անասնաբուժական դեղատների ներկայացուցիչների հետ, կբաժանվեն տեղեկատվական թերթիկներ, բուկլետներ: Սեմինարներ կկազմակերպվեն նաև սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների համար, որտեղ կներկայացվեն հակամանրէային միջոցների շրջանառությունն առավել տեսանելի և վերահսկելի դարձնելուն ուղղված քայլերը:
Նմանատիպ նյութեր
1552 դիտում
12:03 07-11-2018
Մեկնարկում է հակամանրէային միջոցների նկատմամբ մանրէների կայունություն դեմ պայքարի շաբաթ
1416 դիտում
14:18 19-11-2018
Դու այն ես, ինչ ուտում ես. պայքար՝ հակամանրէային միջոցների կայունության դեմ
Այս բաժնից
529 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
937 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում