2069 դիտում
18:02 07-11-2018
Քաղաքապետարանը ձգտելու է այգիները հագեցնել նոր տեխնոլոգիաներով. Հայկ Մարությանը մասնակցել է հանգստի նոր գոտիների բացմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մայրաքաղաքում այսօր շահագործման են հանձնվել հանգստի երկու գոտիներ: Նոր այգիների պայմաններին ու հնարավորություններին ծանոթացել է Երևանի քաղաքապետը:
Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով բարեկարգված Կոմիտասի անվան զբոսայգում բնակիչների լիարժեք հանգստի կազմակերպման համար ստեղծվել են հարմարավետ պայմաններ: Քաղաքապետ Հայկ Մարությանը շրջել է այգում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ: 1,8 հա տարածք զբաղեցնող զբոսայգում իրականացվել են Արշակունյաց պողոտայի կողմից մուտքի հատվածի շինության թարմացման, նոր ճեմուղիների կառուցման, ոռոգման նոր ցանցի անցկացման աշխատանքներ:
Ծրագրի շրջանակում այգում տեղադրվել են զրուցատաղավարներ, նստարաններ, մանկական խաղեր, կառուցվել է ջրավազան, հասարակական զուգարան: Հանգստի գոտին լուսավորվում է ժամանակակից էներգախնայող լուսատուներով: Զբոսայգին հարմարեցված է նաև հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար, տարբեր հատվածներում կառուցվել են թեքահարթակներ:
[b]Առաջին սմարթ այգին Երևանում[/b]
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքում կառուցված այգին Բադալյան ընտանիքի նվերն է Երևանի ծննդյան 2800-ամյակի առթիվ: Հիմնովին վերափոխված շուրջ 1 հա տարածք ունեցող հանգստի գոտին իր տեսակով առաջինն է Երևանում: Ծրագրի շրջանակում առանձնակի կարևորվել է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, այգին ունի արևային էներգիայով սնուցվող համակարգեր, որոնք կապահովեն գիշերային լուսավորությունը և, ընդհանրապես, այգու էներգամատակարարումը: Բացի այդ, հանգստի գոտին նաև երևանյան առաջին այգին է, որտեղ կիրառվել են տեխնոլոգիական նոր մոտեցումներ ու խելացի լուծումներ:
Մասնավորապես՝ այգու արտաքին լուսավորությունն ապահովող լամպերն ինքնակառավարավող են և ուժեղ են լուսարձակում բացառապես այն դեպքում, երբ տարածքում այցելուներ կան:
Քաղաքապետին ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ Վահե Բադալյանը նշել է, որ այգում կառուցվել են արհեստական ջրավազաններ, հասարակական զուգարան, տեղադրվել են նստարաններ, մանկական խաղահրապարակներ և հուշարձաններ:
Իրականացված ծրագրի շրջանակում այգին ապահովվել է նաև անվճար WI-FI կապով: Ի դեպ, հանգստի գոտում առևտրային որևէ գործունեություն չի ծավալվելու:
Շնորհակալություն հայտնելով Բադալյան ընտանիքին նախաձեռնության համար՝ Հայկ Մարությանը նշել է, որ ժամանակակից նմանատիպ մոտեցումներն ու լուծումները պետք է կիրառելի դառնան նաև երևանյան մյուս հանգստի գոտիներում:
«Սա Երևանը սիրելու ամենալավ միջոցն է և այն արտահայտելու ամենալավ ձևը, որ մարդիկ սեփական միջոցներով այսպիսի լավ նվերներ են անում Երևանին: Վստահ եմ՝ երևանցիները մեծ հաճույքով շատ լավ ժամանակ կանցկացնեն այս այգում: Շատ մեծ աշխատանք է կատարված, և շատ ողջունելի է, որ այգում նորագույն տեխնոլոգիաներ են կիրառվել, օգտագործվում է նաև արևային էներգիան: Սա հենց այն է, ինչին պետք է ձգտենք, որ հետագայում Երևանում բոլոր այգիները հագեցած լինեն այս տեխնոլոգիաներով»,- նշել է քաղաքապետը:
[b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
5474 դիտում
22:59 05-03-2015
Ինչպես հագեցնել ծարավը. տեսանյութ
5997 դիտում
23:04 17-10-2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է գտնվել Փարիզում «Թումո» կենտրոնի բացմանը
Այս բաժնից
925 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»