211652_close_icon
views-count4183 դիտում article-date 15:54 08-11-2018

Ռահիմ Ստերլինգը ներողություն է խնդրել սկանդալային 11 մետրանոցի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը Չեմպիոնների լիգայում «Շախտյորի» հետ խաղից (6:0) հետո ներողություն է խնդրել մրցակցի տուգանային հրապարակում ընկնելու համար: Խաղի 24-րդ րոպեին Ստերլինգը սայթաքել էր, կորցրել հավասարակշռությունն ու ընկել խոտածածկին: Հանդիպման գլխավոր մրցավար Վիկտոր Կաշաին 11 մետրանոց հարված նշանակեց, որն իրացրեց Գաբրիել Ժեզուսը: «Ես գնդակով վազում էի, հետո չհասկացա, թե ինչ տեղի ունեցավ: Ես շփում չեմ զգացել: Ներողություն եմ խնդրում մրցավարից և «Շախտյորից», ասել է Ստերլինգը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր