3283 դիտում
16:35 08-11-2018
Էդուարդ Շարմազանովը որոշել է գրանցվել «Ֆեյսբուք»-ում
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ էդուարդ Շարմազանովը որոշել է գրանցվել «Ֆեյսբուք»-ում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Շարմազանովը հայտնել է իր ծննդյան տարեդարձը շնորհավորած քաղաքացիներին ուղղված տեսաուղերձում:
«Շնորհակալ եմ իմ ծննդյան օրվա շնորհավորանքների համար: Ինձ իմ ընկերները «Ֆեյսբուք»-ից շնորհավորանքներ են փոխանցում: Ցավոք սրտի, ես դեռ «Ֆեյսբուք»-ում չկամ: Ձեր շնորհավորանքները, ձեր բարեմաղթանքները ստիպեցին ինձ լուրջ մտածել սոցիալական ցանցերում գրանցվելու մասին: Շուտով կհանդիպենք «Ֆեյսբուք»-ում: Յուրաքանչյուրիցդ շնորհակալ եմ, Աստված պահապան յուրաքանչյուրիդ ընտանիքին, հայ ժողովրդին: Ինչ դուք ինձ ու իմ ընտանիքին եք մաղթում, հազարապատիկը մաղթում եմ ձեզ: Թող քրիստոնեական սերը, հույսը, հավատը յուրաքանչյուրիդ հետ լինի: Ամեն ինչ լավ է լինելու»,- ասել է Շարմազանովը:
Նմանատիպ նյութեր
768 դիտում
14:35 15-01-2015
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանի հետ
1295 դիտում
16:36 21-02-2015
Էդուարդ Շարմազանովը Վիեննայում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում Կիպրոսի պատվիրակության հետ
Այս բաժնից
757 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում
895 դիտում
22:28 18-10-2024
Ադրբեջանը ձգտում է մեր ոչնչացմանը՝ որպես ազգային և պետական միավոր․ իրանագետ