211652_close_icon
views-count5123 դիտում article-date 10:54 14-11-2018

Ովքեր դեմ են կոռումպացված պաշտոնյաներին, պետք է ձայն տան ՀՀԿ-ին․ Շարմազանովը կատակում է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը երեկ հայտարարել է. «Ովքեր դեմ են կոռումպացված պաշտոնյաներին, պետք է ձայն տան ՀՀԿ-ին»: Դժվար է ասել՝ Շարմազանովն իր հայտարարությամբ որոշել է կատակել, թե ուղղակի ծաղրել հասարակությանը: Նման խոսքեր ասում է մի կուսակցության ներկայացուցիչ, որի գործընկերները մինչև կոկորդը խրված են եղել կոռուպցիայի մեջ: Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում բացահայտված կոռուպցիոն սկանդալների կիզակետում հենց ՀՀԿ-ականներն են եղել: Ավելին, ընդամենը երեք օր առաջ ընդունված ՀՀԿ խորհրդի հայտարարության մեջ իրենց սխալների մասին խոսելիս արձանագրել էին. «Հնարավոր չեղավ արմատախիլ անել կաշառակերությունն ու կոռուպցիայի այլ դրսևորումները»: Ասել է թե` ՀՀԿ-ականներն իրենք են խոստովանել, որ իրենց իշխանությունը կոռումպացված է եղել, ուստի անհասկանալի է՝ ինչու իրենց պետք է ձայն տան նրանք, ովքեր դեմ են կոռումպացված պաշտոնյաներին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր