40994 դիտում
22:59 17-11-2018
«Շիկահեր տղան». շուտով հանրությանը կներկայացվի Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մասին ֆիլմը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ռեժիսոր Հայկ Բաբայանը շուտով հանրության դատին կհանձնի իր նոր կարճամետրաժ «Շիկահեր տղան» ֆիլմը։
Ֆիլմը Արցախի հերոս, մոնումենտցի Ռոբերտ Աբաջյանի «Կյաժի» մասին է։ Ռոբերտ Աբաջյանը և ֆիլմի հայտնի ռեժիսոր Հայկ Բաբայանը մոնումենտցիներ են և մեծացել են նույն թաղամասում։
2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արցախում սկսվեց պատերազմը։ Վաշտի հրամանատարի մահվանից հետո, ոտքի վիրավորում ստացած Ռոբերտ Աբաջյանը հրամանատարությունը վերցնում է իր վրա և պատնեշի վրայից շարունակում մարտը։ Նկատելով իրեն մոտեցող թշնամուն, Աբաջյանը վերջին անգամ կապի է դուրս եկել և ասել, որ արդեն հանել է իր մոտ մնացած վերջին նռնակը ու պատրաստ սպասում է՝ հենց մոտենան, իր հետ միասին պայթեցնելու է նրանց, որ չհանձնվի։ Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին, Աբաջյանը բացված նռնակը թաքցնում է ափի մեջ և ձեռքերը վեր բարձրացնում, իբր հանձնվում է։ Թույլ տալով, որ բավականաչափ իրեն մոտենան, Աբաջյանն իր հետ միասին նռնակով պայթեցնում է հակառակորդի մի քանի զինվորի։
Անձնազոհ քայլով Ռոբերտ Աբաջյանը նաև փրկել է թիկունքից օգնության հասած հայկական ուժերի զինվորներին։ Սարսափելի դեպքերից հետո Հայկը տեսնում է երազի մեջ Աբաջյանին, որից էլ ծնվում է ֆիլմի միտքը։ Ֆիլմում մի քանի ժամանակաշրջաններ միախառնվել են իրար, զգացողությունների մի շղթա, որը հասցնում է մինչև քառօրյա պատերազմ։
Ֆիլմի բեմադրող օպերատորը DreamShots ընկերության հիմնադիր, օպերատոր Գաբրիել Միրաքյանն է։ Առանց ավելորդ պաթոսի այս ֆիլմում նկարահանվել է և իր կարևոր դերն ունի լեգենդար զինվորական, Արցախի հերոս Կոմանդոսը՝ Արկադի Տեր-Թադևոսյանը։
Ֆիլմի դետալները մեծ տեղ են զբաղեցնում, խոսքը քիչ է։ Որոշ տեսարաններ գուցե մեծ աղմուկ հանեն, բայց ռեժիսուրան պատվերով համերգ չէ, այնտեղ պետք լինես հնարավորինս անկեղծ և երևույթները նայես ոչ թե 2, այլ՝ 4-5-6-10 տեսանկյունից, նշում է ռեժիսոր Հայկ Բաբայանը։
Ֆիլմի ստեղծմանը ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Տաթև Հովսեփյանը։ Ֆիլմը այնպես է կառուցված, որպեսզի յուրանքանչյուր մարդ իրեն գտնի կլինի սովետական շրջանում, 90-ականներում, 2000-ականներում, թե մեր օրերոմ։ Հենց այդ շղթան բերում և հասցնում է Քառօրյա հերոսական պատերազմ։ Մենք հերոսական ֆիլմերի կարիք ունենք, բայց այդ ֆիլմերը չպետք մեզ միայն գովերգեն, այլ պետք է ոգևորեն և ավելի ուժեղ դարձնեն գաղափարապես, եզրափակում է ռեժիսոր Հայկ Բաբայանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
Նմանատիպ նյութեր
32278 դիտում
19:37 16-11-2016
Երևանի թիվ 147 դպրոցի ՆԶՊ նորաստեղծ դասարանն անվանակոչվեց Արցախի ազգային հերոս Ռոբերտ Աբաջյանի անունով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
5201 դիտում
20:47 31-03-2017
ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակին նվիրված միջոցառմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ