1439 դիտում
16:29 19-11-2018
«Գործող օրենքի շրջանակում պետք է ելք գտնենք». քաղաքապետը՝ վթարային պատշգամբների մասին
Այսօր տեղի է ունեցել գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որի սկզբում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախ աշխատակազմին է ներկայացրել Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Կարեն Հակոբյանին և աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանին:
Անդրադառանալով օրակարգային հարցերին՝ քաղաքապետին զեկուցվեցվել է, որ 2 օր առաջ Մոսկովյան փողոցի շենքերից մեկի շպատշգամբից քարի ընկնելու հետևանքով գլխուղեղի վնասվածք ստացած քաղաքացու վիճակը բավարար է և դուրս է գրվել հիվանդանոցից: Պատասխանատուներին Հայկ Մարությանը հանձնարարել է համագործակցել ԱԻՆ-ի հետ և ևս մեկ անգամ իրազեկել քաղաքացիներին, որ որպես բաժնային սեփականության մի մաս` շքապատշգամբների նորոգումը քաղաքապետարանի պարտավորությունների շրջանակից դուրս է, և այդ գործառույթը վերապահված է միմիայն տվյալ բնակարանների սեփականատերերին, հետևաբար հետագա հնարավոր արտակարգ դեպքերի համար ողջ պատասխանատվությունը ևս իրենք են կրելու:
«Իրավական մասով, եթե վերլուծում ենք այս դեպքը, պատասխանատվությունը կրում է այդ բնակարանի սեփականատերը, բայց մենք, միևնույնն է, չենք թողնում ամեն ինչ բնակիչների վրա և օգնում ենք, որպեսզի այդ պատշգամբները վերանորոգվեն: Մյուս կողմից դեպքեր են լինում, երբ բնակիչները խոչընդոտում են, և դա պետք է բացառել: Պետք է իրազեկենք, բացատրենք մարդկանց, որ իրենք են մեղավոր լինելու: Գործող օրենքի շրջանակում պետք է ելք գտնենք»,-նշել է քաղաքապետը:
Համայնքային մանկապարտեզների վերանորոգման ծրագրի վերաբերյալ Հայկ Մարությանին զեկուցվել է, որ ընթացիկ տարվա ծրագրում ներառված 15 մանկապարտեզներից 11-ում վերանորոգումն ավարտվել է, մյուսներում աշխատանքները գտնվում են ավարտական փուլում: Աշխատակազմի պատասխանատու վարչություններին և վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում հստակեցնել քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների խնդիրները՝ հաջորդ տարվա ծրագրում դրանք ներառելու նպատակով:
Անդրադառնալով ձմռան նախապատրաստական աշխատանքներին՝ պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ դրանք շարունակվում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Հանձնարարվել է համատիրությունների հետ համատեղ ուշադրության կենտրոնում պահել մասնավորապես բազմաբնակարան շենքերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի անխափան շահագործումը՝ նախապես իրականացնելով հակասառեցման միջոցառումներ:
Անդրադառնալով Ամանորի առթիվ նախատեսված միջոցառումներին՝ աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը, վարչական շրջանների ղեկավարներին և «Երքաղլույս» ընկերությանը Հայկ Մարությանը հանձնարարել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի տեղադրման ուղղությամբ: Աշխատակազմի մշակույթի վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է կազմել և ներկայացնել Ամանորի միջոցառումների ծրագիրը:
Նմանատիպ նյութեր
987 դիտում
15:11 11-09-2014
Երևանյան շենքերի վթարային պատշգամբների խնդիրը. Սուր անկյուն. տեսանյութ
3347 դիտում
15:21 01-08-2022
Մենք հիմա շոկի մեջ ենք, պետք է ուժ գտնենք՝ շոկից դուրս գալու․ Ավետիս Ավետիսյան․ «Առավոտ»
Այս բաժնից
1963 դիտում
20:56 25-12-2024
Սրբուհի Գալյանը շրջայց է իրականացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում
1444 դիտում
20:31 25-12-2024
Մինչև հունվարի 6-ը նորածինները «Շենգավիթ» ԲԿ-ում իրենց մայրիկներին կդիմավորեն փոքրիկ Սանտայի հագուստով
832 դիտում
20:19 25-12-2024
ՏԿԵ նախարարը Մարզահամերգային համալիրում հետևել է իրականացվող աշխատանքներին