3347 դիտում
15:21 01-08-2022
Մենք հիմա շոկի մեջ ենք, պետք է ուժ գտնենք՝ շոկից դուրս գալու․ Ավետիս Ավետիսյան․ «Առավոտ»
Արցախյան երկրորդ պատերազմին որպես կամավոր մասնակցած Ավետիս Ավետիսյանը քաղաքացիական հասարակությանը հայտնի է 2013թ. նոյեմբերի 5-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների հետ իրականացրած արժեքների հեղափոխության ակցիայով:
Ավետիսին դատապարտեցին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ կետով (Խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով): Նա անազատության մեջ է անցկացրել չորս տարի, չորս ամիս, տասնմեկ օր: Գրում է «Առավոտը»։ Ավետիսի առաջնեկը հինգ օրական էր, երբ նրան ազատազրկեցին: Այնուհետեւ նա ընկերների հետ իր գաղափարներն էր պաշտպանում նաեւ դատական նիստերի ժամանակ:
«Շանթի հետ ծանոթացել եմ այդ ակցիայից երեք ամիս առաջ, սակայն մինչ այդ շատ էի լսել նրա մասին, տեղյակ էի նրա անցած ուղուն: Հասկանում էի, որ մեր երկրում խնդիրը ոչ թե Սերժ Սարգսյանի նման կառավարիչ կամ կոռումպացված մեկ այլ պաշտոնյա ունենալն էր, այլ խեղաթյուրված արժեքները: Շանթն առաջին մարդն էր, որ խոսեց արժեքների մասին, եւ ես միացա իրեն: Նա իմ ավագ ընկերն է, հիմա էլ պարբերաբար հանդիպում, շփվում ենք: Հիմա էլ, երբ մենք այս ճահճի մեջ ենք, փչացած արժեհամակարգի պատճառով է այդ ամենը: 2013 թվականի համեմատ հիմա, ակնհայտ է, որ շատ ավելի վատ է վիճակը: Վիճակը վատ է, որովհետեւ երկրի կառավարիչները չեն ուզում փոփոխություններ անել, իրենք բարձր արժեքների կրողը չեն»,- մեզ հետ զրույցում ասաց Ավետիսը:
Ավետիսն ակտիվորեն մասնակցել է նաեւ 2018թ. իշխանափոխությանը: Նա ազատության մեջ է հայտնվել մարտի 16-ին եւ ակտիվորեն մասնակցել բոլոր ակցիաներին:
Արցախյան երկրորդ պատերազմին Ավետիսը մասնակցել է «Եղնիկներ» զորամասում՝ եպտեմբերի 28-ից մինչեւ հոկտեմբերի 19-ը` վիրավորվելու օրը: Նա պատերազմ է մեկնել «Մեծն Տիգրան» կամավորական ջոկատի հետ: Ջոկատում եղել են նաեւ արցախյան առաջին պատերազմի մասնակիցներ, հենց հրամանատարը` Հայկ Մանուկյանը, 90-ականներին պատերազմի ակտիվ մասնակիցներից է: Շանթ Հարությունյանի ակցիային մասնակցած եւ նրա հետ ազատազրկված ընկերներից կամավոր պատերազմ է մեկնել նաեւ Սեւակ Մնացականյանը, Վահե Մկրտչյանը եղել է Վայքում եւ Կապանում: Շանթ Հարությունյանն էլ որդու` Շահենի հետ եղել է Կապանում:
Ավետիսը կարծում է, որ հաղթելու համար նախ քաղաքական կամք է պետք, ինքնակազմակերպում, ինչը չի եղել: Ինչ-որ տեղ ինքնակազմակերպման փորձեր արել է ժողովուրդը, փորձել է ձեռքից եկածն անել:
«Մեր ազգը հիմա շոկի մեջ է, բայց մենք պետք է ուժ գտնենք` շոկից դուրս գալու, որպեսզի հետ չմնանք իրադարձություններից: Մենք պետք է պատրաստ լինենք հաջորդ պատերազմին, ինչն անխուսափելի է: Պետք է պատրաստվել, ուժեղանալ, բանակում բարեփոխումներ անել: Ինչ-ինչ բարեփոխումներ կատարվում են, սակայն այդտեղ էլ ենք հապաղում: Մենք պետք է կարողանանք աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին ճիշտ հայացքով նայել: Մենք դարերով սխալ հայացք ենք ունեցել: Այն, ինչ նկարագրել է Մովսես Խորենացին իր «Ողբ »-ում, նույնն է, ոչինչ չի փոխվել: Ոնց որ բառ առ բառ այսօրվա մասին գրած լինի նա: Չկա՛ տարբերություն: Մենք առնվազն 1600 տարի սխալ ենք ապրել: Երբ ծանոթանում ենք 1920թ. Կարսի անկման պատմությանը, նույն վիճակն է եղել»,- ասում է Ավետիսը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
1436 դիտում
16:29 19-11-2018
«Գործող օրենքի շրջանակում պետք է ելք գտնենք». քաղաքապետը՝ վթարային պատշգամբների մասին
Այս բաժնից
1309 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
889 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար