211652_close_icon
views-count2317 դիտում article-date 09:35 23-11-2018

ՀՀԿ–ն ձեռնտու ընդդիմություն է ՔՊ–ի համար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներքին քննարկումների արդյունքում հանգել է այն եզրակացության, որ ընդդիմության՝ իրենց համար ամենաձեռնտու թեկնածուն ՀՀԿ-ն կարող է լինել: Հանրապետականի՝ ընդդիմադիր ճամբարում դիրքավորվելը իշխանությունները դիտարկում են որպես շանս իրական քննադատությունների հնարավորությունը փակելու, մյուս կողմից էլ՝ այս կամ այն հարցի քննարկման ժամանակ ՀՀԿ-ի կառավարման տարիների բացթողումները մատնանշելու և նրանց քավության նոխազ դարձնելու համար: Դրան գումարած՝ վստահություն կա, որ վարկաբեկված կուսակցության քննադատությունների արձագանքը հասարակության մեջ մեծ ոգևորություն չի գտնի ու նստվածք չի տա: Իշխանություններն, ամեն դեպքում, ներքին քննարկումների արդյունքում որոշել են չգնալ նախորդների օրինակով ու չքվոտավորել ընդդիմադիր ուժերի ձայները, բայց որոշում է կայացվել առնվազն չխանգարել հանրապետականներին: Հենց սա է, թերևս, պատճառը, որ քարոզարշավային տրամադրություններում այս անգամ մեծամասամբ բացակայելու է սև-սպիտակ հռետորաբանությունը, ինչը դժվար է ասել մի քանի այլ ուժերի առումով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր