211652_close_icon
views-count3233 դիտում article-date 13:53 25-11-2018

«Իմ քայլը» դաշինքը քարոզարշավը կսկսի Արագածոտնի և Շիրակի մարզերից. Նիկոլ Փաշինյան

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին քարոզարշավը «Իմ քայլը» դաշինքը սկսելու է Արագածոտնի և Շիրակի մարզերից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Ես, իհարկե, ակտիվորեն պետք է մասնակցեմ քարոզարշավին»,- ասաց նա: Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ վաղը՝ ժամը 11:00-ին, լինելու են Արագածոտնի մարզի Թալին քաղաքում, այնուհետև ժամը 13:30-ին կլինեն Մարալիկ քաղաքում, իսկ հետո՝ 15:00-ին, կլինեն Արթիկում, ժամը 17:00-ին արդեն Գյումրիում: «Բոլոր դեպքերում էլ հանդիպումները տեղի են ունենալու քաղաքների կենտրոնական հատվածներում»,- ասաց նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր