10054 դիտում
22:35 25-11-2018
Արամ Սարգսյան. Փաշինյանն ընդհանրապես քարոզարշավին չպիտի մասնակցեր. Tert.am
«Հանրապետություն» կուսակցության նախագահ, «Մենք» դաշինքի համամասնական ցուցակի առաջին համար Արամ Սարգսյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե իր խոստումները կատարել է՝ պայքարում է մենաշնորհների, կոռուպցիայի դեմ և այլն, նշեց, որ մեր երկրի համար մեկ խնդիրը, բոլոր հարցումների համաձայն, աշխատատեղերի ստեղծումն է, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2018/11/25/aram-sargsyan/2854442]Tert.am[/url]-ը:
«Մենք պիտի լուծենք աշխատատեղերի խնդիրը մեզանով»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե համեստությունը քաղաքական դաշտում լավ բան չէ, Արամ Սարգսյանն արձագանքեց, որ ՔՊ-ի արած գործընթացները նրանց որևէ օգուտ չտվեցին:
«Անկախ նրանից, թե դա օրենքով է, թե չէ, Նիկոլ Փաշինյանը, եթե նախկին իշխանություններն անեին, մեղադրելու էր նրանց. եթե մարդն առաջին օրը գնում է Գեղարքունիքի մարզ, հետո Արագածոտնի մարզ, հետո գալիս է, քարոզարշավ է անում, դա քարոզչություն է, դա քարոզչություն սկսել է ժամանակից շուտ: Ունե՞ր դրա կարիքը ՔՊ-ն, իհարկե, ոչ, նրան դա բացարձակ պետք չէր, ու համեստություն ասվածն այստեղ է: Նախորդ իշխանությունն իրեն մեծամիտ էր պահում»,- ասաց «Մենք» դաշինքի առաջնորդը:
Նա ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը հանրային լայն աջակցություն ունի, գիտի, որ մոտ 70% հավաքելու են. «Հիմա այս երթն արեց, 90% է վերցնելու, ինչի՞ն էր պետք, այ սա է համեստությունը: Ինքն ընդհանրապես քարոզարշավին չպիտի մասնակցեր, իր համար մեկ խնդիրը պիտի լիներ մաքսիմալ արդար ընտրությունների պաշտպանումը:
Մանրամասները՝ [url=https://www.tert.am/am/news/2018/11/25/aram-sargsyan/2854442]Tert.am[/url]-ում:
Նմանատիպ նյութեր
4600 դիտում
22:12 12-02-2016
« Մարդ չպիտի էնքան քաղցր լինի՝ որ կուլ տան, ու չպիտի էնքան դառը լինի որ թքեն» Հրանտ Մաթևոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
6128 դիտում
22:32 31-05-2022
Ալիևն է Փաշինյանին թելադրում, որ Հայաստանը չպիտի վերազինվի ու ԳՇ պետ չպիտի ունենա․ Մանուկ Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
940 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»