211652_close_icon
views-count2309 դիտում article-date 11:45 15-12-2020

ՀՀ ԲՏԱ նախարարը ՌԴ-ում հանդիպումներ է ունեցել ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ

ՀՀ ԲՏԱ նախարար Արշակյանը ՌԴ աշխատանքային այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիական ծրագրերում ներդրումների իրականացման հնարավորությունները ԱԹՍ֊ների և դրանց բաղկացուցիչների արտադրության, ենթակառուցվածքների արդիականացման, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հենքի վրա մետաղամշակման մասնագիտական վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու և նոր մասնագետներ պատրաստելու, ինչպես նաև ռազմարդյունաբերության զարգացման այլ ծրագրերում: Նշված ուղղություններով արդեն իսկ ձեռք են բերվել պայմանավորվածություններ: Տեղեկացնում է ԲՏԱ նախարարությունը։ Այցի ընթացքում Նախարարը աշխատանքային հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերության ոլորտի ռուս գործընկերների հետ, քննարկել զարգացման հեռանկարներն ու համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, այցելել Skolkovo բիզնես դպրոց և Skolkovo ինովացիանների զարգացման կենտրոն: Skolkovo ինովացիոն կենտրոնի նախագահ Արկադի Դվորկովիչի հետ ՀՀ ԲՏԱ նախարարը շրջայց է կատարել կենտրոնի տեխնոպարկում, ծանոթացել հիմնական գործունեությանը, իրականացվող ծրագրերին: Skolkovo բիզնես դպրոցի նախագահ Անդրեյ Շառոնովի հետ ճանաչողական հանդիպման ընթացքում նախարարին են ներկայացվել դպրոցի կառուցվածքը և իրականացվող կրթական ծրագրերը: Ինովացիոն կենտրոնի և բիզնես դպրոցի ղեկավարների հետ նախարարի գլխավորած պատվիրակությունը քննարկել է Հայաստանում համագործակցության հնարավորություններն ու ձևաչափերը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր