211652_close_icon
views-count2854 դիտում article-date 23:20 27-11-2018

Քրեակատարողական ծառայության պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ նոյեմբերի 28-29-ը կմասնակցի «Ռուսաստանի Դաշնությունում և արտերկրում քրեակատարողական համակարգի զարգացման տեսական և գործնական խնդիրները» թեմայով միջազգային գիտագործնական կոնֆերանսին, որը տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության պատիժների կատարման դաշնային ծառայության դաշնային քրեակատարողական կրթահամալիրի իրավունքի և կառավարման բարձրագույն կրթության ակադեմիայում: Նախատեսվում է նաև Ակադեմիայի ղեկավարության և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության ղեկավարի պաշտոնական հանդիպում, որի շրջանակներում քննարկվելու են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր: [b] ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր