211652_close_icon
views-count22589 դիտում article-date 22:19 27-11-2018

«Եթե ուզում ես ուսապարկդ չգողանան, Նիկոլի ուսապարկից ճարի». Տարօրինակ գողություն Երևանում. Բելառուսի Հանրապետության քաղաքացու ավտոմեքենան թալանել են

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք Բուզանդի փողոցի թիվ 13 հասցեի մոտ կոտրել են այնտեղ կայանված Honda մակնիշի ավտոմեքենայի դռան ապակին և ավտոմեքենայի սրահից գողացել ուսապարկը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կատարվածի մասին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կատավարման կենտրոն է ահազանգել Հայաստանի Հանրապետության քաղաքացի, 32-ամյա Պ. Կ.-ն և հայտնել, որ ուսապարկի մեջ եղել է Բելառուսի Հանրապետության քաղաքացու անձնագիր, բանկային և սիմ քարտեր, բելառուսական ռուբլի և այլ իրեր: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Տարօրինակ գողը կա գողերը իրենց սև գործն անելուց հետո ավտոմեքենայի դիմապակու վրա գրություն են թողել, որում մասնավորապես գրված է եղել. «Եթե ուզում ես ուսապարկդ չկորի, կամ չտանեն, Նիկոլի ուսապարկից ճարի, սա Հայաստանն է, այստեղ դու տանն ես». [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր