211652_close_icon
views-count3751 դիտում article-date 15:16 29-11-2018

Թանկացումների մասին իրարամերժ խոսակցություններից զերծ մնալու համար գյուղնախարարությունը ուսումնասիրում է կարտոֆիլի, ձվի, լոլիկի, մսի և պանրի շուկաներում

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մեծ սպառման ծավալ ունեցող ապրանքների շուկաներում ուսումնասիրություններ է կատարում՝ գների թանկացման մասին իրարամերժ խոսակցություններից զերծ մնալու համար։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, արդյոք, կարտոֆիլի քիչ բերքի պատճառով ձմռանը խնդիրներ առաջանան, այդ թվում`գնի բարձրացում լինի։ Գ. Գևորգյանը մանրամասնեց, որ այդ մթերքներն են կարտոֆիլը, ձուն, լոլիկը, միսը, պանիրը և վարունգը։ «Մենք ուսումնասիրություն կանենք և տեղեկատվությունը կներկայացնենք ձեզ։ Իհարկե, Ազգային վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված վիճակագրություն ունենք, որտեղ թվերի լուրջ փոփոխություն չկա, սակայն մամուլում տեղ գտած հրապարակումների հիման վրա ուսումնասիրություններ ենք կատարում»,-ընդգծեց նախարարի պաշտոնակատարը։

Նմանատիպ նյութեր