211652_close_icon
views-count68615 դիտում article-date 17:28 30-11-2018

Արտակարգ իրավիճակ Երևանի կենտրոնում. մինչ քաղաքապետարանի ու վարչական շրջանի պատասխանատուները գլխի կընկնեն՝ օպերատիվ գործեցին միայն փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում : Ժամը 14 00-ի սահմաններում Երևանի Կոնյակի գործարանի հարևանությամբ մի քանի հսկայական քարեր անձրևաջրերի պատճառով գլորվել և ընկել են գլխավոր ճանապարահի վրա: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան և քարերի փլուզման ժամանակ ավտոմեքենաներ չեն անցել, հակառակ դեպքում հնարավոր է այլ հետևանքներ առաջանային: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ միայն օպերատիվ են գործել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը և Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, ովքեր չսպասելով Երևանի քաղաքապետարանի ու կենտրոն վարչական շրջանի պաշտոնյաների ժամանումը, իրենց ուժերով նախ վտանգավոր քարերը գլորեցին ցած, որից հետո երթևեկելի գոտուց մասամբ հեռացրեցին: Մնում է Երևանի քաղաքապետարանի, Կենտրոն վարչական շրջանի պատասխանատուները սրտացավ մոտենան խնդրին ու Կոնյակի գործարանի պատասխանատուների հետ խնդիրը կարճ ժամանակում վերացնեն, հակառակ դեպքում կա վտանգ, որ տեղի կունենա քարաթափում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր