6217 դիտում
12:04 02-01-2020
Ղարաբաղյան բանակցություններում որևէ տեղաշարժ չի եղել. առանց ԵԱՀԿ-ի Փաշինյանի հանդիպումներն Ալիևի հետ կարող են վտանգավոր հետևանքներ ունենալ. Նորատ Տեր-Գրիգորյանց. tert.am
Ղարաբաղյան բանակցություններում 2019 թ-ին դրական ոչ մի տեղաշարժ չի եղել, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խումբը և բոլոր նրանք, ովքեր բանակցություններ են վարում, չգիտեն իրական պատաճառները, թե ինչից է առաջացել հիմնախնդիրը և ինչ ճանապարահով պետք է առաջ շարժվել, ինչ լուծումների հանգել: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/01/02/norat-ter-grigoryants/3177864?fbclid=IwAR1gLzbcop3eMhkKFh8euvvBAr5QOWLGNzMneU5HyCuEV75sKZWxE-sMwDo]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:
«Պարզապես բանակցություններ վարել բանակցելու համար` դա հիմարություն է, անպտուղ բան, այդպես կարող է շարունակվել 100-150 տարի, մինչև մենք բոլորս մահանանք: Պետք է հարցը դնել այնպես, ինչպես եղել է` ինչո՞ւ է այս ամենը տեղի ունեցել: Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները վատ չեն, բայց մենք մանուկ չենք, հասկանում ենք, որ երբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները հանդիպում են և ԵԱՀԿ-ից ոչ ոք դրան չի մասնակցում, դա բանակցություն չէ, ես չեմ վստահում այդպիսի բանակցություններին»,- նշեց գեներալը:
Ըստ նրա՝ այդպիսի ձևաչափով հանդիպումների պատճառով Հայաստանում կարող են ասել, որ Փաշինյանը հող է պատրաստվում հանձնել, իսկ Ադրբեջանում էլ Ալևին մեղադրել զիջումների գնալու համար: Նորատ Տեր-Գրիգորյանցի խոսքով՝ Ադրբեջանի նման ագրեսորի հետ բանակցություններ վարել պետք չէ:
«Ոչ ոք չգիտի` ինչ են խոսում, ենթադրենք, ես վստահում եմ վարչապետին, բայց Ադրբեջանում էլ Ալևին են վստահում: Ինչի՞ մասին են խոսում, ի՞նչ են խոսում, ոչ ոք չգիտի: Ի՞նչ կոմպրոմիսի մասին է խոսքը, ի՞նչ ուղղությամբ ենք գնալու, կամ ո՞ր մեխանիզմի շնորհիվ կգտնվի այն լուծումը, որը երեք կողմերի ժողովուրդների համար ընդունելի կլինի: Առանց ԵԱՀԿ-ի Փաշինյանի հանդիպումներն Ալիևի հետ կարող են ունենալ վտանգավոր հետևանքներ»,- ընդգծեց նա:
Նորատ Տեր-Գրիգորյանցի խոսքով՝ հատկապես ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կրակոցները, սադրանքները շարունակվում են 90-ականներին սխալ ստորգրված փաստաթղթի պատճառով:
«Ցավոք, փաստաթղթի ստորագրման գործընթացին նախագահն ինձ չներգրավեց, ես մնացի հրամանատարական կետում: Գրեցին համաձայնագիր կրակի դադարեցման մասին, ի՞նչ է նշանակում՝ «կրակի դադարեցում»: Մենք պատերազմող երկրներ ենք, մեր կողմը հաղթել է, և հանկարծ ասում են` եկեք դադարեցնենք կրակը: Պիտի բոլորովին այլ փաստաթուղթ ստորագրվեր, պիտի ասեին՝ կապիտուլյացիա և Լեռնային Ղարաբաղի անկախություն, քանի որ Ադրբեջանն էր հարձակվել Ղարաբաղի վրա, ցանականում էր գրավել Ղարաբաղը, այնուհետև Զանգեզուրը, ապա Նախիջևանից հարձակվել Երևանի վրա»,- նկատեց գեներալը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/01/02/norat-ter-grigoryants/3177864?fbclid=IwAR1gLzbcop3eMhkKFh8euvvBAr5QOWLGNzMneU5HyCuEV75sKZWxE-sMwDo]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
8266 դիտում
20:28 30-11-2018
Խաչատուրովին «բանդիտ» ներկայացնելով` խայտառակել ենք նաև ՀԱՊԿ-ը. Նորատ-Տեր Գրիգորյանց. Tert.am
22125 դիտում
19:15 01-02-2020
Նորատ Տեր-Գրիգորյանց. Փաշինյանն ընդհանրապես չգիտի՝ ինչ է զենքը, զենքի բնութագիրը, նա չգիտի՝ ինչպես ենք կռվել. Tert.am
Այս բաժնից
469 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
442 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին
1006 դիտում
18:40 20-12-2024
Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է