10405 դիտում
16:58 03-12-2018
Վերաքննիչ դատարանում ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի գործով պաշտպանական թիմի բողոքի ներկայացումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
Վերաքննիչ դատարանում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքի ներկայացումը: Ընդմիջումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2018/12/03/Qocharyan/2861241?fbclid=IwAR0Xk-rJnODi58KwlXb9lpdbNzgwxMqLONwwYj433QA5w9u_VeHFDZwagGM]Tert.am[/url]-ը։
«Շարունակեցինք պաշտպանների բողոքի ներկայացման գործընթացը: Կարելի է ասել՝ ավարտվեց պաշտպանների բողոքի ներկայացումը : Հիմա կանցնենք հաջորդ փուլին: Դեռևս դատախազության դիրքորոշումը և այլ գործընթացներ չեն իրականացվել: Դիրքորոշումների ներկայացումից հետո կքննվեն և առարկությունների ներկայացումից հետո կանցնենք միջնորդությունների քննությանը», -ասաց Օրբելյանը:
Նրա խոսքով` նախորդ դատական նիստերին դատավորի ինքնաբացարկի միջնորդության հարցն էր քննարկվել , հետո ներկայացվել պաշտպանների բողոքը:
Օրբելյանը չի կարծում, որ ֆիզիկապես հնարավոր կլինի այսօր կայացնել որոշումը:
Վերաքննիչ դատարանը շարունակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2018/12/03/Qocharyan/2861241?fbclid=IwAR0Xk-rJnODi58KwlXb9lpdbNzgwxMqLONwwYj433QA5w9u_VeHFDZwagGM]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
8124 դիտում
12:52 09-08-2018
Վերաքննիչ դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքը. ՈւՂԻՂ. Tert.am
3334 դիտում
21:28 23-05-2019
ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է Ռոբերտ Քոչարյանի գործով ներկայացրած վերաքննիչ բողոքի վերաբերյալ
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»