3064 դիտում
10:09 04-12-2018
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպել է Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ
Դեկտեմբերի 3-ին Օրինաց երկիր կուսակցությունը նախընտրական քարոզարշավը իրականացնում էր Գեղարքունիքի մարզում: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին դիմավորելու էին եկել աղ ու հացով: Մարտունի քաղաքում պատգամավորության թեկնածուներ առաջադրված Սիմոն Հակոբյանը և Մանուչար Սիմոնյանը ՕԵԿ նախագահին ներկայացնելով տեղի կառույցի ընթացիկ աշխատանքները, նշեցին որ կենսունակ թիմ է ձևավորվել առաջիկա ընտրություններում լուրջ հաջողություն գրանցելու համար: Արթուր Բաղդասարյանը իր ելույթում դիմելով քաղաքացիներին շեշտադրեց մարզերում առկա հիմնախնդիրները և դրանց լուծման կարևորությունը:
«Հայաստանի մարզերում, գյուղական և քաղաքային համայքներում համաչափ զարգացման անհրաժեշտություն կա: Աշխատատեղերի բացակայությունը ստիպում է աշխատավոր մարդուն լքել իր բնակավայրը, կտրվել ընտանիքից՝ արտերկրում ապրուստը հոգալու պահանջով: Գործազրկության նվազեցման համար համակարգային քաղաքականության անհրաժեշտություն կա: Պետությունը պետք է նախաձեռնողական քաղաքականություն վարի հատկապես մարզերում բնակչության զբաղվածության և կենսամակարդակի բարձրացման խնդիրները լուծելու համար: Այն վայրերում, որտեղ գործազրկության մակարդակը ավելի բարձր է՝ աշխատատեղ ստեղծող գործարարաների համար ֆինանսական աջակցության մեխանիզմներ պետք է ստեղծվեն»:
ՕԵԿ քարոզարշավի հաջորդ կանգառը Վարդենիսն էր: ՕԵԿ վարկանիշային թեկնածուներից այստեղ էին Արա Ալոյանը և Արկադի Մարտիրոսյանը: Քաղաքի և հարակից գյուղերի բնակիչներին և ՕԵԿ տարածքային կառույցի ներկայացուցիչներին ուղված խոսքում Արթուր Բաղդասարյանը նշեց, որ նպատակ ունեն շարունակել կուսակցության խորհրդարանական աշխատանքի լավագույն ավանդույթները, որի արդյունքում վերդարձվեցին շուրջ 212 հազար մարդկանց ավանդները, ստեղծվեցին անվճար մանկապարտեզներ, անվճար կրթությունը դարձավ հասանելի, ծնվող երեխաները պետությունից ստացան դրամական աջակցություն և այլն:
«Մենք մի շարք լուսավոր գաղափարներ ենք իրականացրել: Ձեր վստահության քվեն մեզ անհրաժեշտ է այդ գաղափարները շարունականան դարձնելու, ինչպես նաև մեր առաջ քաշած ծրագրային 50 դրույթները կյանքի կոչելու: Մենք երբեք կապ չենք ունեցել արյան, թալանի և գողության հետ: Մեր խիղճը մաքուր է, ոգին ամուր, ունենք խելք ու փորձառություն երկրին հուզող խնդիրները լուծելու և առկա մարտահրավերներին դիմակայելու համար»:
Նմանատիպ նյութեր
2669 դիտում
09:45 08-11-2016
Արթուր Բաղդասարյանը դուրս է եկել ՕԵԿ-ից. ՕԵԿ նախագահը Զորի Ավետիսյանն է. «Հայկական ժամանակ»
7035 դիտում
14:30 15-12-2018
Արթուր Բաղդասարյանը հեռանում է ակտիվ քաղաքականությունից. ՕԵԿ-ն ունի նոր նախագահ
4547 դիտում
15:56 05-03-2017
ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀԿ նախընտրական քարոզարշավի մեկնարկին
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
973 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»