211652_close_icon
views-count1285 դիտում article-date 17:10 04-12-2018

Հարկադիր կատարման ծառայությունը ներկայացրել է նոյեմբեր ամսվա վիճակագրական տվյալները

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 13655 դիմում և գրություն: Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 39 բողոքի, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 105 զանգ-բողոքի: 2018 թվականի նոյեմբեր ամսին Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 9156 քաղաքացի: Նշված ժամկետում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի և գլխավոր հարկադիր կատարողի տեղակալների մոտ իրականացվել է նաև 3 քաղաքացու ընդունելություն: Ծառայությունը տեղեկացնում է, որ ներդրվել է նոր՝ 060 570 500 տեղեկատու հեռախոսահամարը, որի միջոցով կարելի է ուղիղ կապ հաստատել Ծառայության բոլոր բաժինների հետ: Քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակը, դրանում գործող տեղեկատու պատուհանը, ինչպես նաև դիմումների ընդունման սրահն աշխատում են առանց ընդմիջման:

Նմանատիպ նյութեր