211652_close_icon
views-count13027 դիտում article-date 10:14 07-12-2018

Ողբերգությունից առաջ օդաչուները դիսպետչերին հաղորդել են, որ եղանակը շատ վատ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 4-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ: ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել էին երկու օդաչուները` փոխգնդապետ Արմեն Բաբայանը և մայոր Մովսես Մանուկյանը: Դեպքից հետո քրեական գործ է հարուցվել: Եվ երեկ «Ժողովուրդ» օրաթերթին մի քանի մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, նախաքննական մարմինը Պաշտպանության նախարարությունից վերցրել է դիսպետչերական կետի ձայնագրությունները: Պարզվել է` այդ օրը` 10:00-ի սահմաններում, օդաչուներից մեկը կապ է հաստատել դիսպետչերական կետի անձնակազմի հետ և հայտնել, թե եղանակային պայմանները լավը չեն: Ավելի ուշ կրկին օդաչուներից մեկը կապ է հաստատել դիսպետչերական կետի հետ և կրկնել, որ եղանակը շատ վատ է, և իրենք հետ են վերադառնում: Այս հայտարարությունից մի քանի րոպե անց դիսպետչերական կետը փորձել է խոսել օդաչուների հետ, սակայն վերջիններս որևէ կերպ չեն երևացել տեսադաշտում և առհասարակ կապի դուրս չեն եկել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր