1543 դիտում
16:38 08-12-2018
ՀՀ ոստիկանությունը խորհրդարանական ընտրություններում ապահովելու է քաղաքացիների ընտրելու իրավունքի անխափան իրացումը
ՀՀ ոստիկանությունը դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններում կապահովի քաղաքացիների ընտրելու իրավունքի անխափան իրացումը: ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ ոստիկանության կենտրոնական վարչակազմի Երևան քաղաքի և մարզային վարչությունների տարածքային ստորաբաժանումների ծառայողներն ապահովելու են ընտրությունների անցկացման բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովների և դրանց անդամների անկաշկանդ գործունեությունը:
«Ոստիկանությունը պարտավոր է ընտրությունների հետ կապված միջոցառումներում ապահովել պատշաճ կարգ ու կանոն գործելով բացառապես իր լիազորությունների շրջանակներում: Օրենքով ՀՀ ոստիկանությանն է վերապահված ընտրական փաստաթղթերի անվտանգ տեղափոխումն ու դրանց պահպանումը ընտրական հանձնաժողովներում, իր առջև օրենքով դրված խնդիրները պատշաճ իրականացնելու համար ոստիկանության տարածքային մարմիններում արդեն ձևավորվել են համապատասխան վերակարգեր»,-տեղեկացնում է ոստիկանությունը:
Այն վայրերում, որտեղ անհրաժեշտ է ոստիկանի մշտական ներկայությունը, արդեն նշանակվել են պահակետեր:Ընտրությունների ժամանակ հասարակական կարգի պահպանման ու հասարակական անվտանգության նկատառումներով, ձևավորվել են երկու և ավելի ոստիկաններից կազմված պարեկային խմբեր:
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում ստեղծվել են տարբեր ծառայությունների ոստիկաններից կազմված օպերատիվ խմբեր, որոնք ցանկացած ահազանգի արագ արձագանքելու և ընտրատեղամասերում ու դրանցից դուրս իրականացնելու են օրենքով նախատեսված անհետաձգելի միջոցառումներ:
«Արդեն կազմել է նաև ոստիկանության մի քանի ծառայողներից բաղկացած զինված խմբեր, որոնք քվեարկության ավարտից հետո ապահովելու են ընտրական փաստաթղթերի անվտանգ տեղափոխումը ընտրատեղամասերից կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում արդեն ձևավորվել են նաև հատուկ մասնագիտացված պատրաստություն անցած ծառայողներից բաղկացած պահեստային խմբեր, որոնք օպերատիվ իրավիճակի բարդացման դեպքում կիրականացնեն հատուկ առաջադրանքներ»,-նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Ոստիկանական ծառայությունն ընտրական տեղամասերում սկսում է քվեարկության նախորդ օրը: Արդեն քվեարկության օրը ոստիկանության խմբերը կանցնեն իրենց պարտականությունների իրականացմանը ողջ ծավալով. կարգելեն ընտրատեղամաս զենք-զինամթերքով մուտքը, ընտրատեղամասին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, կարգելեն ընտրատեղամասի մուտքի մոտ մեքենաների կուտակումը:
Ընտրատեղամասերում ծառայություն իրականացնող ոստիկանները ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով պետք է աջակցեն ընտրական հանձնաժողովին ՝ ապահովելով հանձնաժողովի կայացրած որոշումների կատարումը:
Ոստիկանության ծառայողները կարող են մտնել քվեարկության սենյակ, եթե բավարար տվյալներ ունեն, որ այնտեղ հանցագործություն է կատարվել կամ կատարվելու:
Նմանատիպ նյութեր
4612 դիտում
11:42 19-09-2018
Ոստիկանությունը կապահովի ձեր ընտրելու իրավունքի անխափան իրացումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
940 դիտում
10:30 05-12-2018
Ոստիկանությունը կապահովի ձեր ընտրական իրավունքի անխափան իրացումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1405 դիտում
15:18 11-03-2023
Ադրբեջանն անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել Լաչինով անխափան տեղաշարժ ապահովելու համար. պատգամավոր
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
964 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»