211652_close_icon
views-count1015 դիտում article-date 16:50 12-04-2020

«Մարդկությունը պետք է գիտակցի՝ առաջընթացի ու երջանկության երաշխիքը Աստծով ապրված կյանքն է, որ դառնում է օրհնության, ուժի ու զորության աղբյուր». Ամենայն Հայոց Կաթողիկոս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 12-ին՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: Տոնի առիթով դուրս էր բերվել Հայ Եկեղեցու մեծագույն սրբություններից՝ Տիրոջ Կենաց փայտի մասունքով խաչը, որով Ամենայն Հայոց Կաթողիկոսը սրբազան արարողության ընթացքում օրհնեց համայն մեր ժողովրդին և հայրենիքը՝ հայցելով Բարձրյալի հովանին և պաշտպանությունը աշխարհին համավարակի այս ծանր իրավիճակում: Սուրբ Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն աշխարհասփյուռ համայն հայությանը հղեց «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» հուսառատ ավետիսը՝ նաև հայրապետական իր պատգամը փոխանցելով հայոց ազգին մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առիթով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր