1803 դիտում
11:26 11-12-2018
Պահպանողական կուսակցությունը հայտարարություն է տարածել
Պահպանողական կուսակցությունը շնորհավորում է 7-րդ գումարման Ազգային ժողով անցած երեք քաղաքական ուժերին՝ բարեմաղթելով պետականաշահ բեղմնավոր գործունեություն: Միևնույն ժամանակ շնորհավորում է ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր տասնամյակներից ի վեր կրկին հնարավորություն ունեցան ազատ կամարտահայտման, ինչը ժամանակակից պետականության ամրության հիմնարար գրավականն է:
Գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերներին հնարավորինս պատրաստ լինելու հարցում մեծ են Խորհրդարանի դերը և պատասխանատվությունը, ուստի այսօրվանից իսկ անհրաժեշտ է հրաժեշտ տալ նախընտրական հռետորաբանությանը և գործելաոճին՝ անցնելով պատասխանատվության ստանձնման սթափության, ինչն ակնկալվում է նոր Խորհրդարանից:
Նույն սթափությունն ու պատասխանատվությունն է ակնկալվում նաև արտախորհրդարանական քաղաքական միավորներից, քանզի մեկն է Հայրենիքը:
[b]ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
[/b]
Նմանատիպ նյութեր
1667 դիտում
23:42 28-07-2021
«Ձայն» Լիբերթար Պահպանողական կուսակցությունը հայտարարություն է տարածել ՀՀ սահմանին կատարված դեպքերի վերաբերյալ
Այս բաժնից
724 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»