211652_close_icon
views-count1670 դիտում article-date 23:42 28-07-2021

«Ձայն» Լիբերթար Պահպանողական կուսակցությունը հայտարարություն է տարածել ՀՀ սահմանին կատարված դեպքերի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության բոլոր հայաստանակենտրոն քաղաքական ուժերին առաջարկում ենք միախմբվել մեկ հստակ օրակարգի շուրջ և պահանջել գործող կառավարող ուժից միջազգային համագործակցության նպատակով ընտրել քաղաքակրթական ամենանպաստավոր ուղղությունը Հայաստանի Հանրապետության համար՝ հստակ հնչեցնելով մեր դիրքորոշումն ու կամքը, ինչը թույլ կտա անվտանգային հարցերում անխոչընդոտ օգտվել պաշտպանության տարածաշրջանային ու ունիվերսալ իրավական մեխանիզմներից ու գործիքակազմերից։

Հայաստանի Հանրապետությունն իր անվտանգությունն ապահովելու և ինքնիշխանությունը պահպանելու համար կարիք ունի այնպիսի միջազգային գործընկերների, որոնց վստահելիության և նպատակների անկեղծության մեջ կասկածելու որևէ հիմքեր չունի, և որոնք նաև պատրաստ կլինեն ժամերի ընթացքում փոխարինելու այսօր գոյություն ունեցող և փաստացի չգործող միջնորդային և դաշնակցային երաշխիքները։

Կոչ ենք անում Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ դիմել Մինսկի խմբի համանախագահ երկրներ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներին վերադառնալ բանակցային սեղանին, և գործուն կերպով աջակցել Հայաստանին դիմակայել ՀՀ-ն օղակող ռուս-թուրքական աքցանին, որում Ադրբեջանական ագրեսիայի պատճառով ամեն օր հայ զինվորներ են զոհվում, չնայած Ռուսաստանի Դաշնության կողմից երաշխավորված հրադադարների։

Անկախ քաղաքական բոլոր տարաձայնություններից և պատրաստ լինելով ծառայել Հայաստանի Հանրապետությանը, առաջարկում ենք կառավարող ուժին նաև մեր կուսակցության անդամների դիվանագիտական և բանակցային ներուժը, այն հօգուտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությանը և ինքնիշխանությանը ծառայեցնելու համար։

ՁԱՅՆ ԼՊԿ Կառավարող Խորհուրդ

Նմանատիպ նյութեր