Ես պաշտոնից ազատվելու դիմում չեմ գրել. Արցախի պաշտպանության բանակի հրամանատար. Tert.am
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն իր պաշտոնից ազատվելու մասին դիմում չի գրել: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2018/12/13/levon/2871370?fbclid=IwAR0V_JIeTtSTkwJpsAxDA1I9Sdy6ic3wUIfLB6YmRMMzJnlpad4e1mnwnRI]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Լևոն Մնացականյանը:
Ի պատասխան հարցի, թե լուրեր են շրջանառվում իր պաշտոնանկության վերաբերյալ, Լևոն Մնացականյանն արձագանքեց. «Ես դեռ ոչնչից տեղյակ չեմ»:
Հարցին, թե իր պաշտոնից ազատվելու համար դիմում չի՞ գրել, Լևոն Մնացականյանն ասաց.«Ես իմ պաշտոնից ազատվելու դիմում չեմ գրել»:
Նշենք, որ երեկ գիշեր Tert.am-ի հետ զրույցում Լևոն Մնացականյանի պաշտոնանկության լուրերի վերաբերյալ Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն ասել էր.«Նման հրամանագիր հրապարակվե՞լ է։ Հրամանագիր, որ լինի, կտեսնեն բոլորը, չի լինի՝ չեն տեսնի»։