Ստրասբուրգի հրաձիգը սպանվել է ոստիկանական գործողության ընթացքում
Դեկտեմբերի 11-ի երեկոյան Ստրասբուրգում Սուրբծննդյան տոնավաճառի այցելուների վրա զինված հարձակման մեջ կասկածվող Շերիֆ Շեքաթը սպանվել է Գերմանիայի հետ սահմանից ոչ հեռու:
Ինչպես հաղորդել Է France Info-ն, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Քրիստոֆ Կաստաները։
Ֆրանսիական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ 29-ամյա Շեքաթը գնդակահարվել է ոստիկանական գործողության ընթացքում, որն սկսվել էր տեղական ժամանակով 21։00-ի սահմաններում։ Դա տեղի է ունեցել հարձակման վայրից մոտ 2 կմ հեռավորության վրա: Հանցագործին հայտնաբերել են Նեյդորֆի շրջանի պահեստներից մեկում:
Ոստիկանության և ուժային այլ կառույցների 720 աշխատակիցների աշխատանքներին միացել էր նաև Գերմանիայի ոստիկանությունը։
Հիշեցնենք, որ Շեքաթի արձակած կրակոցներին զոհ է դարձել 3 մարդ, ևս 13 մարդ վիրավորվել է։